a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Nationa_gallery_Armenia

Մարտի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տնօրեն Արման Ծատուրյանը և փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանը ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերին:  Այս մասին հայտնում է  ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 24-31-ը Ազգային պատկերասրահում կազմակերպվող «Պրուսական դղյակներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի մանրամասները: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:

Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներից զատ, երկու կողմերը քննարկել են նաև մշակութային հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0