a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նկարիչների միությունում կբացվի «Մի խաչքարի պատմություն» ցուցահանդեսը

khachkar

Հուլիսի 24-ին և 25-ին Նկարիչների մությունում տեղի կունենա արաբ լուսանկարիչ Ռամի Իսսեռի «Մի խաչքարի պատմություն» կամ “Khachkar-History & Story” խորագրով լուսանկարչական բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը, լուսանկարների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական ծրագրի։ Ցուցահանդես-վաճառքը կներառի շուրջ քառասուն լուսանկար: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել է Հորդանանում գործող «Սպիտակ» ստուդիան:

Մուտքն ազատ է:

Քարե այս կենդանի կոթողները մեծ ազդեցություն են ունեցել լուսանկարիչ Ռամի Իսսեռի վրա:  Լուսանկարիչն իր ուսումնասիրությունների հիման վրա տվել է հայկական խաչքարերի իր սեփական դասակարգումը՝ առանձնացնելով խաչքարի յոթ տեսակ: «Հայաստանում հանդիպում է խաչքարի յոթ տեսակ, որոնք որքան որ տարբեր են միմյանցից, այնքան էլ նման են: Նրանց միավորում է հայի մեկ ու միասնական աղոթքը»,-ասում է Ռամի Իսսեռը:

 

Լուսանկարը՝ Ռամի Իսսեռի

 

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0