a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով ցուցահանդես՝ Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

rusastani_haykakan_ekexeciner@

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում տեղի կունենա  «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդության 300-ամյակին: Միջոցառումն իրականանում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյան անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի համատեղջանքերով։

Ցուցահանդեսը կոչված է ցույց տալ ռուս եւ հայ ժողովուրդների պատմական ընդհանրությունը եւ քրիստոնեական արժեքների վրա հիմնված հոգեւոր կապը, ինչպես եւ նպաստել մեր երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Ներկայացված լուսանկարների մեծ մասը կազմված է «Ռուսական Հայաստան – հայկական Ռուսաստան» խորագրով 2015 թ. կայացած լուսանկարչական միջազգային մրցույթին լավագույնը ճանաչված լուսանկարներից: Ծրագիրն իրականացվել է 2015 թվականին՝ Կրոնների պատմության պետականթանգարանում՝ Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու եւ Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության համագործակցությամբ և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Մրցույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լուսանկարչական միջազգային մրցույթին մասնակցել են ինչպես Ռուսաստանի եւ Հայաստանի հայտնի պրոֆեսիոնալ լուսանկարիչները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձիք: Մասնակիցների ֆոտոխցիկները նկատել և ֆիքսել են հայկական եկեղեցական ճարտարապետությունը, ծեսերը եւ կենցաղը, առօրյա կյանքը՝ թե° սովորական մարդկանց, թե° եկեղեցական համայնքների: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցու առօրյաի հետ առնչվող լուսանկարները:

Ցուցահանդեսում առանձին բաժնով կներկայացվեն պետերբուրգաբնակ հայ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի լուսանկարչական աշխատանքերը, որոնցում պատկերված են Ղրիմի հայկական հուշարձանները: Ցուցահանդեսը կմեկնարկի, որի բացումը տեղի կունենա մայիսի 18-ին,  ժամը՝ 14-ին՝ և բաց կլինի մինչև հունիսի 18-ը: Մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0