a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը

Վարդան_Պողոսյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում սեպտեմբերի 4-ին բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է մոտ 40 նկար։ Վարդան Պողոսյանը նշում է, որ ինչ իրեն հիշում է, նկարում է. «Երբ գունավոր մատիտ տեսա, այդ ժամանակից էլ նկարում եմ»։

Նկարչությունը Վարդան Պողոսյանի համար յուրատեսակ մի աշխարհ է, որտեղ ապրում ես, արարում, հաճույք, հանգստություն ստանում նոր բան ստեղծելու պրոցեսից. «Ու շատ հետաքրքիր է մարդկանց շփումն այդ աշխարհի հետ։ Ոմանք ընկալում են նկարչի պատկերները ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է այն ցանկացել մատուցել, ոմանք էլ նոր մոտիվներ, տարրեր են նկատում»։

Վարդան Պողոսյանը նշում է, որ յուրաքանչյուր նկարիչ իր անհատական ոճով է ստեղծագործում։ Ըստ նրա, դիտողը նկարների մեջ հետաքրքրություն է փնտրում. «Եթե առանձնահատուկ բան գտնի, այդ հետաքրքրությունը նրա համար պատուհան կդառնա և կմտնի նկարչի ապրումների աշխարհ»։

Վարդան Պողոսյանը նշում է, որ տարբեր շրջաններում տարբեր նախասիրություններ է ունեցել նկարչության մեջ. «Կար փուլ, որ ավելի շատ հետաքրքրված էի իմպրեսիոնիստներով, հետո՝ դասական, վերածննդի դարաշրջանի հեղինակներով, ռեալիստներով։ Եվ որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես հակվում դեպի մոդեռնիզմ»։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վարդան Պողոսյանի ուսանողները, արվեստագետներ, արվեստասերներ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0