a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարը՝ ամենադիտարժանների ցանկում

Ռաֆայել_Մեգալ

Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսն առանձնացրել է Վենետիկի այս տարվա բիենալեի 10 ամենահետաքրքիր տաղավարները, որոնց շարքում է նաև Հայաստանի տաղավարը: Հոդվածում նշված է նաև նախորդ Բիենալեի մասին, որտեղ Հայաստանը հաղթող է ճանաչվել:

«Viva Arte Viva» խորագրով Վենետիկի 57-րդ բիենալեին Հայաստանը ներկայացնում են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանի տաղավարը տեղակայված է Վենետիկի Մուրադ-Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մե­գալը (համադրող՝ Դեմետրիո Պապարոնի) ներկայանում է «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով: Գեղանկարիչը ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին:

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող, քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում ներ­կայացնում է «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը (համադրող՝ Բրունո Կորա): Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը:

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը (համադրող` Ջիորջիո Գրասսո): Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

 

Լուսանկարը՝ Ռաֆայել Մեգալի արխիվի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0