a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի. կբացվի ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

middle_4666d9fe00445692952673febd4fd22b

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը համատեղ կներկայացնեն Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թվականին, Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում:Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարա­կան ֆակուլտետում: 1986-1993 թվականներին աշխատել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: 1993 թվականին ընտրվել է Ալավերդու քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ և համատեղության կարգով աշխատել՝ որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ապա՝ քաղաքապետի տեղակալ: Վարել է նաև հասարակական գործունեություն՝ ղեկավարելով «Ալավերդու ընտանիքի օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2006 թվականից մինչ օրս, Վարուժան Սիմոնյանն աշխատում է որպես Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն:

Գեղանկարչությամբ զբաղվել է դեռևս վաղ հասակից: 2011 թվականին Ալավերդի քաղաքում մասնակցել է «Լոռվա ներկապնակ» միջազգային հանդիպման շրջանակում անցկացվող 8 երկրների նկարիչների վարպետության դասերին:
Նկարչի հիշողության արահետները պատկերում են ոչ միայն Ակոռի գյուղը, այլև հայրենի եզերքի այլ տարածքներ՝ Վայոց ձոր, Դիլիջան, Արագածոտն, ուր ստեղծել է «Գյուղական դրվագ», «Դեպի Ակոռի», «Նորավանք, «Օհանավանք» կտավները: Ստեղծագործական այդ որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա վրձնում է բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև Դոնբասից «Գալյա տատի տունը», Էսենտուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ Խաչը» և այլ վայրերից:
Լոռվա աշխարհի զավակն իր ինքնաբուխ ստեղծագործություններով` հեքիաթային աշխարհի մաքուր ու ջերմ գույներով պատմում է հայրենի բնաշխարհի, շրջապատի մարդկանց մասին:

Ինչպես տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, ցուցահանդեսը  տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 15:00–ին և կգործի մինչև հունիսի 5-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0