a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ մեկ հարկի տակ

g_image (1)

Մայիսի 19-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի պատկերասրահում բացվելու է Առաջին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքելու աշխարհի տասնյակից ավելի երկրներ ներկայացնող 52 արվեստագետի մոտ 130 աշխատանք:

Մասնագետ արվեստագետներն արտերկրից (Վրաստան, Իրան, Ճապոնիա, Բելառուս, Ղազախստան, Հոլանդիա, Շվեդիա, Պերու, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) և Հայաստանից ցուցադրելու են իրենց գեղանկարները, գծանկարները, քանդակները, լուսանկարներն ու թվային վիդեո արվեստը:

Էքսպոյի կազմակերպիչ, գլխավոր համադրող Վակո Արմենո Խախամյանի խոսքով շատերն են դիմել, սակայն ընտրվել են միայն պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքները․
“Արվեստագետների մի մասին մենք ենք հրավիրել, մի մասն էլ տեղեկանալով էքսպոյի մասին, իրենք են դիմել՝ մասնակցության համար”,- ասաց Վակո Արմենոն և հավելեց․
«Ես երեք անգամ Եվրոպայում մասնակցել եմ նման ցուցահանդեսների: Որոշեցի Հայաստանում էլ կազմակերպել: Ինչո՞ւ ոչ: Իհարկե, բավական բարդ, դժվար աշխատանք է, բայց արդեն գրեթե պատրաստ ենք: Նպատակ ունենք այսպես նպաստել մշակույթի զարգացմանը, հայ և արտասահմանից արվեստագետների միջև կապի ամրապնդմանը, նաև հենց օտարազգի արվեստագետներին ծանոթացնել հայ արվեստի հետ»։

Ներկայացվելիք աշխատանքները, ըստ համադրողի, տարբեր ոճերի են, թեման էլ ազատ է եղել: Նա նշեց, որ ռեալիստական աշխատանքներ չկան, հիմնականում 20-րդ տարի տարբեր ուղղություններ ու դպրոցներ ներկայացնող արվեստագետների ստեղծագործություններ են: Օտարազգի արվեստագետներից ոմանք ներկա են լինելու էքսպոյի բացմանը: Նշելով, որ էքսպոն կանցկացվի ամեն տարի՝ Խախամյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ավելի շատ մասնակիցներ կլինեն:

Վակո Արմենոյի կարծիքով, ցուցահանդեսը կհետաքրքրի արվեստասեր հայ հասարակությանը, քանի որ մեկ հարկի տակ ներկայացված են լինելու աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի արվեստագետների աշխատանքներ՝ տարբեր ոճեր, տարբեր մոտեցումներ, տարբեր թեմաներ, բայց նպատակը մեկը՝ ստեղծել արվեստի գեղեցիկ, մարդկանց գերող ստեղծագործություն․

«Նպատակ ունեմ՝ էքսպոն ժամանակի ընթացքում վերածել բիենալեի: Երկու տարին մեկ կանցկացվի ու ավելի մեծ մասշտաբներով»,- ասաց 1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ի կազմակերպիչը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0