a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցուցահանդես Բեյրութի “Ֆարրա Դիզայն” կենտրոնում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Culture.AM Beirut5

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը բացեց կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշեց ցուցահանդեսի «Արովեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրեց մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսեց գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:
Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձավ հայ և լիբանանցի ժովողուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:

Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0