a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցուցահանդես «Զբոսանքներ Պետերբուրգով»

peterburg

Ռուսական արվեստի թանգարանը 2016 թ. Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ,  «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո կներկայացնի  Տարոն Սիմոնյանի «Զբոսանքներ Պետերբուրգով» շարքից մի մոնումենտալ կտավ՝ «Մարինյան թատրոն: Աիդան»: Բացումը տեղի կունենա ս.թ. մայիսի 18-ին, ժամը՝ 15:00՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու), հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ: Իսկ մայիսի 21-ին, ժամը` 16:00, Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում Տարոն Սիմոնյանը թանգարանում ելույթ կունենա «Զբոսանքներ Պետերբուրգով» թեմայով, որի ընթացքում կներկայացնի հին ու նոր Պետերբուրգը՝ իր արտիստական և հետազոտական տեսանկյունից:

Տարոն Սիմոնյանը մշակութաբան-արվեստագետ է: Նրա գեղանկարչական տաղանդը համատեղվում է հետազոտական հետաքրքրության հետ տարբեր էթնիկ մշակույթների հանդեպ: Գեղարվեստական կրթությունը ստանալով Պետերբուրգում, նկարիչը շատ է ճանապարհորդել Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներով: Սակայն Պետերբորգն իբրև իր հարազատ քաղաք, որ Պետրովյան ժամանակաշրջանից մինչև մեր օրերի բազմաթիվ մշակութային շերտեր է բացում, նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի: 2010 թ. Տարոնը ստեղծել է 12 կտավներից բաղկացած «Զբոսանքներ Պետերբուրգով» գեղանկարչական շարքը: Այն ամբողջությամբ ներկայացվել է նույն այդ տարում Սանկտ-Պետերբուրգի «Ազգությունների տանը»: Հնի ու նորի համատեղմամբ նկարիչը ներկայացնում է քաղաքի գեղարվեստական ժառանգությունը ժամանակակից կյանքի միջով: Նրան հատկապես հուզում է 19-20 դարագլուխների պետերբուրգյան գեղարվեստական կյանք տեղափոխող թատերական թեման, որը կերտող արվեստագետների գործերը ներկայացված են Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու): Դարաշրջանների հենց այսօրինակ արձագանքումների և մշակութային լանդշաֆտների խաչաձևման համատեքստում է, որ 2016 թ. Թանգարանների միջազգային օրվա՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնում է Տարոն Սիմոնյանի «Զբոսանքներ Պետերբուրգով» շարքից մի մոնումենտալ կտավ՝ «Մարիինյան թատրոն: Աիդա»:

Տարոն Սիմոնյանը ծնվել է 1979 թ. Երևանում քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի և բանասեր Անահիտ Մինասյանի ընտանիքում, որի մշակութային մթնոլորտն էլ ձևավորել է ապագա արվեստագետին: Տարոն Սիմոնյանը հասակ է առել ու կրթվել Սանկտ-Պետերբուրգում, որտեղ, Գեղարվեստի ակադեմիայի Բ. Յոհանսոնի անվ. Գեղարվեստական դպրոցում սովորելուց հետո (1990-1995) ուսանել է Բարոն Շտիգլիցի հանրահայտ Գեղարվեստա-արդյունաբերական Ակադեմիայում (1995-2001), այնուհետև Գերմանիայում, Լյուբեկի Դիզայնի դպրոցում (2002-2003): Տարոն Սիմոնյանը մի քանի տասնյակ միջազգային ցուցահանդեսների մասնակից է, այդ թվում Դուբայում, Իտալիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում և Հայաստանում: Արվեստագետը նաև հայ մշակույթի հանրահռչակմամբ է զբաղվում արտերկրում:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0