a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես  

Wroclav_exhibition

Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում բացվել է «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը։ Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Է.Ղազարյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել 2016 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վրոցլավ` մասնակցելու հայկական մշակույթի բացառիկ գլուխգործոցներից մեկի, հայ-լեհական քրիստոնեական արժեքների վրա խարսխված պատմական մշակութային ժառանգության վառ օրինակ հանդիսացող Լվով հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդեսին: Դեսպան Է.Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի և Լեհաստանի իշխանություններին, մշակութային կենտրոններին` Լվովի հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, վերջին տարիներին նրանց ջանքերով և ֆինանսական աջակցությամբ իրականացված հսկայածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև դրանց արդյունքները ներկայացնող ցուցահանդեսի նախաձեռնության և կազմակերպման համար:
Վրոցլավում ցուցահանդեսը կգործի մինչև 2016 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո այն կներկայացվի նաև Լեհաստանի այլ քաղաքներում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0