a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

Exhibition

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:

Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը, իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ:

«Օտարազգի, բայց ոչ օտար, հայեցի ու ինչու չէ նաև հայ»: Այսպես էին բնութագրում մեր ճարտարապետական գոհարները չափագրած, ուսումնասիրած ու համաշխարհային հանրությանը ներկայացրած գիտնականներին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով` միջոցառումը ևս մեկ հնարավորություն է օտարազգի ճարտարապետներին, ուսումնասիրողներին, գիտնականներին մեր երախտագիտությունը հայտնելու՝ հայկական մշակույթը դեռ տարիներ առաջ հանրահռչակելու համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստվում է օտարների ազգանվեր աշխատանքը առաջիկայում ներկայացնել նաև կազմակերպության մյուս մասնաճյուղ արգելոց-թանգարաններում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0