a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Օտարները հայ ճարտարապետության մասին» խորագրով ցուցահանդես՝ Զվարթնոցում

Zvartnots

Մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Օտարները հայ ճարտարապետության մասին» խորագրով ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների (ֆրանսիացիներ` Ժան Շարդեն և Ժան-Միշել Թիերի, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկի, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոն, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեո, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելո և այլք) գործունեությանը, ովքեր ուսումնասիրել ու  համայն մարդկությանն են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները, չափագրել  են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական  կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին:

Ցուցահանդեսին կներկայացվեն Յակոբսոնի և Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակներ, չափագրություններ, լուսանկարներ, կցուցադրվի Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցլի գլուխը»: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ալպագո Նովելոյի իտարելեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն հրատարակված գրականությանը, որոնցում  օգտագործվել են Թորոս Թորամանյանի կատարած լուսանկարները, չափագրությունները: Կներկայացվեն նաև Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ  Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդիցայլ նյութեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0