a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆրանսահայ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքները կներկայացվեն Երևանում

Culture.AM Jansem H

Երևանի «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում տեղի կունենա ֆրանսահայ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Կներկայացվեն 45 աշխատանքներ:

«Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի խոսքով, ինչպես տեղեկացնում է News.am-ը, այս ցուցահանդեսի նախապատրաստումը երկարատև աշխատանքի արդյունք է: Ցուցադրվող գործերի մի մասը պատկերասրահը տարբեր ժամանակներում ձեռք է բերել Ժանսեմի ընտանիքից, որոշ մասը ՝ եվրոպական տարբեր աճուրդներից, մի շարք գործեր էլ ժամանակավորապես ներգրավվել են մասնավոր հավաքածուներից ՝ ցուցադրության համար:

Նկարների մեծ մասը հայ արվեստասեր հասարակությանն է ներկայացվելու առաջին անգամ: Դրանք որոշակի պատկերացում են տալիս Ժանսեմի անցած ստեղծագործական ուղու տարբեր փուլերի և յուրահատկությունների մասին:
Նշենք, որ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 5-ին և կշարունակվի մինչև հունիսի 25-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0