a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Schizzo» արվեստի ցուցասրահում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “Հարյուր” խորագրով ցուցահանդեսը

Culture.AM «Schizzo»

Օրեր առաջ ՀԲԸՄ-ի Լիբանանի մշակութային Հանձնախումբը և ՀԲԸՄ-ի երիտասարդ արվեստագետները «Schizzo» արվեստի ցուցասրահի հետ համագործակցությամբ ներկայացրեցին «Հարյուր» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանութեան 100-ամյա տարելիցին։
Իր տեսակով յուրահատուկ այս ցուցահանդեսի ընթացքում արվեստագետները ներկայացան տարբեր բնույթի գործերով, որտեղ ամփոփված էին Հայոց Ցեղասպանության և հայության վերածննդի թեմաները։ Լրագրողների հետ զրույցում «Schizzo» արվեստի ցուցասրահի պատասխանատու, արվեստագետ Լետա Քեոշքերեան ներկայացրել է ցուցադրված աշխատանքները, որտեղ ներկայացված էին նաև իր իսկ պատրաստած մոմակալները։ Նա նշել է, որ որպես նախշի օրինակ ծառայել է հայկական խաչքարի նախշերը, ապա ավելացրել արվեստի իր սեփական կնիքը՝ պատրաստելով հայկական ոճով մոմակալներ, որոնց հիմքում խաչն է, իսկ կերպարը՝ զուտ հայկական։
Ցուցադրված աշխատանքների շարքում էին նաև Րաֆֆի Թոքաթլյանի եզակի քանդակները, որոնք իրենց ոճով յուրահատուկ երանգ տվել սրահին:
Ուշագրավ էին Տելֆին Մարգարյանի ամբողջությամբ մոմով պատված պղնձե մարդ արձանիկները:
Իր տեսակի մեջ եզակի էր Վահրամ Աղազարյանի աշխատանքը: Գամերով պատկերած էր արևմտյան Հայաստանի քաղաքներով հայ ժողովուրդի տարագրության ճամփաները դեպի աշխարհի տարբեր ծայրամասեր: Մեծ ու փոքր չափի այս աշխատանքներից յուրաքանչյուրի աջ անկյունում ամրացուած էին Արարատից բերված քարեր, որոնք կրում էին պատկանելության հավաստագիր:
Իսկ Վահան Ռումելյանի կտավները իրենցից ներկայացնում էին մարդկային, որոնց մեջ ոչ միայն գծերը, այլ նաև գույներն էին մտածել տալիս տարբեր իրադարձությունների մասին։
Ցուցահանդեսին Սարա Մելքի հինն ու նորը միասին ստեղծել էին հայկական տարազներ` բաճկոն ու բաճկոնակ, որոնց գույնի ներդաշնակության հիմքի մեջ ընկած էր անմոռուկ ծաղիկը:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս արվեստագետին ստեղծել լավագույնը և ապացուցել, որ արարելու համար սահմաններ չկան։

Նշենք, որ ցուցահանդեսը բացկլինի մինչև սույն թվականի հունիսի 13-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0