a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ընթերցող երեխան` շրջապատի հերոս

Culture

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Պատահական չէ, որ ՀՀ երկու նախարարությունները բազմաթիվ ծրագրերում համատեղ են հանդես գալիս: Մշակույթն ու  կրթությունը միևնույն շքանշանի դիմերեսն ու դարձերեսն են:
Սիրելի աշակերտներ, շատ գովելի է, որ դուք ընթերցանության համար արժանանում եք պարգևների, բայց հորդորում եմ ձեզ` կարդացեք նաև այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի խրախուսում, որովհետև դուք սովորում եք ձեզ համար, ընթերցանությունը գործիք է դեպի ձեր ապագան:: Խրախուսելի և աջակցության է արժանի «Անտարեսի» և մի շարք այլ կազմակերպությունների` գիտելիքի և ընթերցանության քարոզարշավը: Այս հրաշալի նախաձեռնությունը թող շարունակություն ունենա, և հաջորդ տարիներին հպարտանանք մրցույթի աշխարհագրության ընդլայնմամբ, ընդգրկվածությամբ և մասնակիցների թվի աճով»,-նշել է Արմեն Աշոտյանը: 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադայի անցկացումը փայլուն նախաձեռնություն  է.
«Օլիմպիադան մեծ առաքելություն ունի. առաջին հերթին այն մեծ սեր ու հարգանք է դեպի մայրենի լեզուն, որը յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է տանի: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց լեզվի պահպանմանը, միայն խրախուսելի է»,-նշել է Հասմիկ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ աջակցելու համար: 


Նշենք, որ օլիմպիադայի 1-ին մրցանակին է արժանացել Վազգեն Հովհաննիսյանը /Երևան/, 2-րդ մրցանակին`  Մարինա Բոյաջյանը /Երևան/, իսկ 3–րդ տեղը զբաղեցրել է  Խաչիկ Նալբանդյանը /Տավուշի մարզ/: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով:  Կազմապերպիչների խոսքով՝ «Ընթերցման» օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է:
Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0