a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում վաճառքի է հանվել հայ վարպետի պատրաստած երաժշտական գործիք

Oud

Թուրքական «Sahibinden.com» օնլայն գնումների կայքում վաճառքի է հանվել ուդի հայ վարպետ Գրիգոր Քեհյայանի պատրաստած գործիքը։ Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ կայքում վաճառողի անունը չի հիշատակվում։ Միայն նշվում է, որ գործիքը 100 տարվա պատմություն ունի և գտնվում է Ստամբուլում և արժեքը 10000 դոլար։

Բացի Ուդի նկարներից, կայքում հրապարակվել են նաև լուսանկարներ, որոնց վրա պատկերված են օսմաներենով և հայերենով վկայականներ, որոնք ապացուցում են, որ երաժշտական գործիքը պատրաստված է  պոլսահայ վարպետի կողմից:

Նշվում է նաև, որ  Գրիգոր Քեհյայանը ծնվել է Ստամբուլում 1875թ. և մահացել է 1933թ-ին. ապրել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում: Քեհյեյանը հյուսնի արհեստը ժառանգել է հորից, ապա մասնագիտացել ուդ պատրաստելու մեջ։

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0