a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Culture.AM – «Աջակցություն աշակերտներին ՀՀ սահմանամերձ մարզերում»

15/01/2016
debedavan_013

Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում ամենաառաջնային ոլորտներից մեկն է: Հայաստանն իր գոյության բոլոր ժամանակներում վիճակագրական տվյալների համաձայն աշխարհում այս ոլորտում զբաղեցրել է առաջատար դիրքեր: Այո, այսօր տարրական կրթությունն անվճար է Հայաստանում, սակայն, ցավոք սրտի, ֆինանսական պայմաններից ելնելով շատ ու շատ ընտանիքներ անգամ հնարավորություն չունեն ձեռք բերելու գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ, ինչը մեծ անդրադարձ է ունենում փոքրիկների հոգեբանության վրա:

Culture.AM-ը լինելով հայ մշակութային, կրթության ու գիտության զարգացման կայք, իր առաջին նախագիծն ուղղում է ի նպաստ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող դպրոցականներին գրենական պիտույքներով ապահովվելուն: Ճիշտ է, ամբողջովին լրացնել այս բացը հնարավոր չի լինի, սակայն գոնե մի որոշ չափով դպրոցականների մի փոքրիկ խումբ հաջորդ ուսումնական կիսամյակում ապահովված կլինի գրենական պիտույքներով:

Այդ պատճառով մեր այս նախագիծն առաջին հերթին ուղղված է սահմանամերձ դպրոցներում սովորող անապահով ընտանիքիների դպրոցականներին, ուստի հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման հիմնադրամի միջոցով ու ձեր հանգանակությունների շնորհիվ գրենական պիտույքների առաջին բաժինը կուղևորվի հենց սահմանամերձ գյուղեր : Այս նախագծի համար պայմանականորեն սահմանում ենք կես միլիոն դրամ:

Ըստ Culture.AM կայքի կանոնակարգի, մինչև 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի արժողությամբ նախագիծը հասանելի կլինի կայքում ընդհամենը 60 օր: Թե ինչպես է հնարավոր աջակցել նախագծին, Դուք կարող եք ծանոթանալ կայքի “Ի՞նչ է Culture.AM-ը” տեսանյութում: Թող հաջողությամբ պսակվի մեր այս գործն ու ունենա շարունակական ընթացք:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի 
Նախագծի արժեքը: 1060.00 $
Արդեն հանգանակվել է:
$1,132.00
107%
Հովանավորներ:
12
Մնացած օրեր:
0