a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պայմաններ և Դրույթներ

ԾՐԱԳՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Culture.am-ը վեբկայք է, որտեղ կարելի է տեղադրել Նախագծեր առցանց դրամահավաք (crowdfunfing) անցկացնելու նպատակով: Նախագիծը կարող է տեղադրվել Culture.am կայքում միայն այն դեպքում, եթե այն որևէ կերպ կապված է, ծառայում կամ նպաստում է հայ մշակույթի, գիտության և կրթության պահպանման և զարգացման նպատակին՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ կետում է նախագծի հեղինակը կամ որտեղ է իրականացվելու այդ նախագիծը:

ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Նախագծերի իրականացման համար կայքում կարելի է անցկացնել դրամահավաք որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ կախված նախագծի համար անհրաժեշտ դրամական միջոցների չափից:

  • Նախագծեր՝ մինչև 2 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ. Անհրաժեշտ դրամական միջոցների հավաքագրման համար նախագիծը կայքում ակտիվ կմնա 60 օր
  • Նախագծեր՝ 2 001< 5 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ. Անհրաժեշտ դրամական միջոցների հավաքագրման համար նախագիծը կայքում ակտիվ կմնա 90 օր
  • Նախագծեր՝ 5 001< 10 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ. Անհրաժեշտ դրամական միջոցների հավաքագրման համար նախագիծը կայքում ակտիվ կմնա 180 օր
  • Նախագծեր՝ 10 000 ԱՄՆ դոլլարից ավել արժողությամբ. Անհրաժեշտ դրամական միջոցների հավաքագրման համար նախագիծը կայքում ակտիվ կմնա 360 օր

ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նախագծի տեղադրման համար Հեղինակն իր նախագծի էջում հրապարակում է տեսանյութ, որի օգնությամբ պետք է ներկայացնի նախագծի նպատակը և տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է տեսանելիորեն լուսաբանվելու նախագծի զարգացման գործընթացն ու վերջնական արդյունքը: Տեսանյութը պետք է մեկնաբանի նաև նախագծի իրականացման փուլերը: Անհրաժեշտ է ներկայացնել հստակ տեղեկատվություն ձեռնարկված նախապատրաստական աշխատանքների և այն հնարավոր խնդիրների վերաբերյալ, որ կարող են ի հայտ գալ նախագծի իրականացման ընթացքում: Բացի այդ, տեսանյութը պետք է լուսաբանի, թե վերոնշյալ նախագիծը ինչպես է խթանելու կամ նպաստելու հայ մշակույթի, գիտության ու կրթության զարգացմանը: Նախագծի էջում, տեսանյութից բացի, հեղինակը պետք է ավելացնի նաև իր նախագիծը մանրամասնող կամ մեկնաբանող գրավոր տեղեկություններ, այդ թվում՝ նախագծի հիմնական նպատակների ու ակնկալվող արդյունքի մասին: Պետք է նշել նաև ստույգ ամսաթիվ, որով կհաստատվի նախագծի իրականացման վերջնաժամկետը, իսկ նախագիծը պետք է ավարտվի նախքան այդ ամսաթիվը կամ նշված ամսաթվին: Նախագծի ավարտումը հաստատելու համար մինչև վերջնաժամկետի լրանալը հեղինակն իր նախագծի էջում հրապարակում է մեկ այլ տեսանյութ, որը հանրությանը պետք է ներկայացնի հանգանակությունների արդյունքում ստացված իր նախագծի վերջնական արդյունքը: Հեղինակը պետք է տեսանելիորեն կամ հավաստի պաշտոնական փաստաթղթերի (օրինակ անդորրագրերի) միջոցով ցույց տա, որ Աջակիցների նվիրաբերած դրամական միջոցներն օգտագործվել են բացառապես նախագիծն իրականացնելու նպատակով, որի համար հեղինակը շահել է դրամաշնորհը: Արդյունքը պետք է համապատասխանի կամ հավուր պատշաճի արտացոլի հեղինակի նախագծի նկարագրությունը և ցույց տա, որ այն բարեհաջող ավարտվել է, ինչպես և նախատեսվել էր դրամահավաքի փուլում:

Այն դեպքում, եթե նախագծի սկզբնական ներկայացումը և արդյունքը էականորեն տարբերվեն, Culture.AM կայքն իրեն իրավունք է վերապահում ետ պահանջել փոխանցված դրամական միջոցները, իսկ վերջինս չի կարող բողոքարկել այս որոշումը:

Նախագծի նկարագրությունը և ակնկալվող վերջնական արդյունքը, ինչպես նաև ֆինանսավորման համար պահանջվող սկզբնական գումարը և դրամահավաքի համար անհրաժեշտ ժամկետը նախագիծը տեղադրվելուց հետո ենթակա չեն փոփոխման:

ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նախագծերը ֆինանսավորվելու են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, ինչը նշանակում է, որ հավաքված դրամական միջոցները ՉԵՆ փոխանցվի նախագծի հեղինակին, եթե նախագիծն աջակիցների կողմից չստանա ֆինանսավորման համար պահանջվող ողջ գումարը մինչև վերջնաժամկետը, որը նշվել է հեղինակի կողմից նախագծի իր էջի վրա : Եթե որևէ նախագծի հաջողվում է հավաքել պահանջվող ֆինանսավորումն առնվազն 100%-ով(ն ախագիծը կարող է հավաքել նաև նախատեսված գումարից ավելին՝ մինչև վերջնաժամկետը), Culture.am-ը գանձում է հավաքված գումարի 5%-ը որպես նախագծի տեղադրման վճար, իսկ մնացած գումարը փոխանցվում է հեղինակի սեփական PayPal կամ բանկային հաշվին: Դրամական միջոցներն ստանալու համար հեղինակը պետք է ներկայացնի գրավոր հայտարարություն, որով համաձայնում է culture.am կայքում նախագիծ հրապարակելու կանոններին, պայմաններին ու դրույթներին: Այդ հայտարարությունը պետք է ուղարկել manager@culture.am էլ. փոստի հասցեին: Culture.am-ը պատասխանատվություն չի կրում և չի փոխհատուցում այն ծախսերը, միջնորդավճարները կամ փոխանցման համար պահվող վճարները, որոնք վերոնշյալ կազմակերպությունները կարող են գանձել փոխանցման համար իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որը կարող է կապված լինել դրամական միջոցների փոխանցման հետ կամ պահանջվել այդ նպատակով:

ՀԵՂԻՆԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեղինակը պարտավորվում է ավարտել նախագծի իրականացումը իր կողմից սահմանված և նախագծի էջում այն տեղադրելու պահին իր կողմից նշված ժամկետում: Հեղինակից կպահանջվի կատարել նշում <Ես ընդունումեմ Պայմանները և Դրույթները> արտահայտությանը կից վանդակում, որով հեղինակը հաստատում է, որ պարտավորվում է ընդունել նախագիծ տեղադրելու պայմաններն ու դրույթները: Այն դեպքում, եթե հեղինակը չի կատարում նախագիծն իր կողմից առաջարկված ձևով/ծավալով և ժամկետում ավարտելու իր խոստումը և պարտավորությունը, հեղինակից կարող է պահանջվել հետ վերադարձնել դրամական միջոցները պահանջը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Հեղինակի կողմից այս պահանջը չկատարվելու դեպքում Culture.AM կայքն իրեն իրավունք է վերապահում արգելել տվյալ օգտատիրոջը հետագայում կայքում հրապարակումներ տեղադրել, ինչպես նաև կարող է ներկայացնել դատական հայց տվյալ հեղինակի դեմ:

ՉՀԱՋՈՂՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Եթե նախագիծը չհավաքի պահանջվող գումարի 100%-ը, ինչպես նաև հեղինակի կողմից չպահպանվեն բոլոր վերը նշված դրույթները, նախագծի համար ներդրված բոլոր գումարները

մեխանիկորեն կփոխանցվեն «Հայ Մշակույթի, Գիտության և Կրթության Զարգացման Հիմնադրամին» կամ կվերաբաշխվեն Culture.AM կայքում տեղադրված այլ նախագծի(նախագծերի) օգտին: Այս ֆոնդին կփոխանցվեն նաև բոլոր այն գումարները, որոնք ետ կգանձվեն հեղինակից (հեղինակներից) իրենց կողմից նշված նախնական սահմանումներն ու վերջնական արդյունքները չհամապատասխանելու դեպքում:Չհաջողված նախագծերի հետ կապված դրամական միջոցներն այլ նախագծի օգտին ուղղելու վերաբերյալ որոշումները կընդունվեն Culture.AM կայքի գործադիր հանձնաժողովի որոշմամբ

ԱՋԱԿԻՑՆԵՐ (ԲԱՐԵՐԱՐՆԵՐ)

Աջակիցները համաձայն են, որ Culture.AM կայքի նախագծերի համար իրենց կողմից հատկացված բոլոր դրամական միջոցները ենթակա չեն հետ վերադարձման:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Այս կայքում և կայքի հետ կապված Ձեր ցանկացած գործողության միակ պատասխանատուն Դուք եք: Դուք համաձայն եք, որ այս կայքը չեք օգտագործի անօրինական կամ վնաս պատճառաող գործողությունների նպատակով: Դուք համաձայն եք, որ այս կայքից օգտվելու ընթացքում թե՛ դիտավորյալ, թե՛ ոչ դիտավորյալ կերպով Դուք չպետք է խրախուսեք կամ ներգրավվեք այնպիսի գործողություններում, որոնք կխախտեն որևէ տեղական, պետական կամ միջազգային գործող օրենք, նորմ, կանոնակարգ, որևէ դատական կամ պետական կարգ կամ պայմանագիր կամ որևէ հեղինակային իրավունք, սեփականություն, մտավոր սեփականություն, տվյալների գաղտնիություն, մեր կամ որևէ այլ ընկերության, անձի կամ կազմակերպության ներկայացուցիչների բարոյական, հանրային կամ այլ իրավունքները:

Դուք համաձայն եք Culture.AM կայքը, իր ղեկավար մարմիններին, մասնաճյուղերին, ներկայացուցիչներին, կայքի հետ կապված ընկերություններին, մատակարարներին, լիցենզատուներին, գործընկերներին և նրանց պաշտոնյաներին, տնօրեններին, աշխատակիցներին, գործակալներին ու ներկայացուցիչներին առանձին կամ միասին պաշտպանել և զերծ պահել ցանկացած այնպիսի վնասներից, այդ թվում չվճարված ծախսերի, չկատարված պատասխանատվությունների և փաստաբանական ծառայությունների վճարների, ներկայացվող ցանկացած դատական հայցից կամ պահանջից, որոնք կարող են ներկայացվել երրորդ անձանց կողմից՝ կապված Ձեր կողմից Կայք մուտք գործելու կամ այն օգտագործելու, պայմանները Ձեր կողմից խախտելու, որևէ անձի կամ կազմակերպության մտավոր սեփականության կամ այլ իրավունքները Ձեր կողմից կամ Կայքում Ձեր հաշիվն օգտագործող երրորդ անձի կողմից խախտելու հետ:

Culture.AM-ն իրեն իրավունք է վերապահում նմանատիպ իրավիճակներում Ձեր ծախսերով ստանձնել ցանկացած հարցի բացառիկ պաշտպանությունն և վերահսկումը, որի համար Ձեզնից կպահանջվի մեզ փոխհատուցել, իսկ Դուք համաձայն եք համագործակցել մեր պաշտպանի հետ նման հայցերի հետ աշխատելիս: Դուք համաձայն եք նման հարցերը չկարգավորել առանց Culture.AM-ի գրավոր համաձայնության: Culture.AM-ը կձեռնարկի ողջամիտ ջանքեր ցանկացած նման հայցի, գործողության կամ դատական պրոցեսի մասին իրեն հայտնի դառնալուն պես Ձեզ տեղեկացնելու համար:

Այս կայքից օգտվելիս Դուք համաձայն եք, որ Culture.AM-ը չպետք է պատասխանատվություն կրի Ձեր գործողությունների հետևանքով առաջացած ցանկացած վնասի, կորստի, իրավախախտման կամ խարդախության համար և պատասխանատու չէ կայքի օգտատերերի կողմից կայքում հրապարակված բովանդակության համար: Օգտատերերը բացառապես իրենք են պատասխանատու այս կայքում իրենց հրապարակած բովանդակության համար:

Culture.AM-ը իրեն իրավունք է վերապահում հեռացնել կայքից ցանկացած տեղեկատվություն:

ՀՂՈՒՄՆԵՐ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԵՐ

Culture.AM-ում կարող է տեղադրվել հղումներ դեպի այլ կայքեր կամ հավելվածներ, որոնք գործարկվում են այլ անձանց կողմից (այսուհետ Երրորդ անձանց կայքեր): Մենք չենք վերահսկում այսպիսի կայքերը կամ հավելվածները և որևէ պարտավորություն չենք ստանձնում և պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության համար: Culture.AM-ում այդ կայքերի հղումների տեղադրումը չի ենթադրում տվյալ երրորդ անձանց կայքերի կամ հավելվածների դիտումների, նրանցում հրապարակումների տեղադրման խթանում կամ զետեղված տեղեկատվության առաջխաղացում: Դուք համաձայն եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում Երրորդ անձանց կայքերի առկայության, կանոնակարգման կամ դրանց բովանդակության համար: Երրորդ անձանց կայքերն օգտագործելու ռիսկը կրում եք միայն Դուք:

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները, և մեր կայքում մշտապես կհրապարակենք Պայմանների ամենաթարմ տարբերակը: Ցանկացած նմանատիպ փոփոխություն ուժի մեջ կմտնի մեր կողմից կայքում Պայմանների թարմացված տարբերակը հրապարակելու պահից: Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Պայմանների փոփոխման պահին կամ դրանք ուժի մեջ մտնելուց հետո Կայք մուտք գործելը կամ Կայքից օգտվել շարունակելը կդիտարկվի որպես Ձեր կողմից փոփոխված պայմանների ընդունում:

ԽԱՐԴԱԽ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե օգտագործողը ներգրավվում է խարդախ գործողություններում, Culture.AM կայքն իրավունք ունի արգելել օգտագործողին կայքում հետագա հրապարակումներ կատարել՝ արգելափակելով նրա անձնական էջը, իսկ նախագծի համար հավաքված դրամական միջոցները չեն փոխանցվի հեղինակին կամ հաշվետիրոջը:

ԱԶԱՏՈՒՄ ՎՃԱՐԻՑ

Կայքում տեղադրված առաջին 10 նախագծերը կազատվեն տեղադրման համար գանձվող 5% վճարից այն պայմանով, որ յուրաքանչյուր նախագիծ աջակիցներից պետք է հավաքի ֆինասավորման առնվազն 100%-ը՝ համաձայն Culture.AM կայքում ֆինանսավորում ստանալու համար նախագծի հաջողման պայմաններին: Բացի այդ, նախագծի հաջող ավարտի դեպքում, Հայ Մշակույթի, Գիտության և Կրթության Հիմնադրամը յուրաքանչյուր նմանատիպ նախագծին կշնորհի բոնուսային ֆինանսավորում կայքի միջոցով տվյալ նախագծի հավաքած գումարի 10 %-ի չափով, սակայն առավելագույնը մինչև 5000ԱՄՆ դոլար:

ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս համաձայնագրի համար գործում է Անգլիայի օրենսդրությունը, և Դուք համաձայն եք, որ այս Պայմաններն ու Դրույթները և դրանց հետ կապված բոլոր վեճերը, բողոքները, հայցերը, դիմումները կամ այլ դատական վարույթները ղեկավարվում և մեկնաբանվում են Անգլիայի օրենսդրությամբ: Դուք սույնով համաձայն եք, որ վերոնշյալ դեպքերում Դուք նույնպես պարտավորված եք առաջնորդվել Անգլիայի օրենսդրությամբ: