a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/12/2014

Սերգեյ Սմբատյան. Դասական արվեստին մոտենալու ևս մեկ քայլ՝ «Տաշիրի» աջակցությամբ

g_image

Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է «ՀայՖիլմ Non-Stop» և «Cartoon նոն ստոպ» համերգային ծրագրերը, որոնց հովանավորներն են համապատասխանաբար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Տաշիր պիցցան»: Այս մասին հայտնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«ՀայՖիլմ Non-Stop» համերգային ծրագրի առթիվ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նամակը, ուր մասնավորաբար նշված է.

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ուրախ է, որ այսպիսի եզակի ձևաչափով և աննախադեպ ծրագրի իրականացման հարցում մեր կողքին է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Այս նախագիծը ծրագրվել էր դեռևս 2012 թվականին, սակայն դրա իրականացումը հնարավոր դարձավ միայն հիմա՝ հաղթահարելով առաջացած բոլոր դժվարությունները: Արդյունքում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և «Տաշիր»բարեգործական հիմնադրամի ջանքերով հանդիսատեսը հնարավորություն է ստանում ունկնդրել հայկական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներ համարվող ֆիլմերի սանունդթրեքները:

Մանրամասները՝ Panorama.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0