a
b
c
d
Фонд Развития Армянской Культуры, Науки и Образования

Սփյուռքի կրթօջախները գրականությամբ համալրելու համար կառավարությունը հատկացրել է 100 մլն դրամ

Books_1400185c-646x400

Գործադիրը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2016թ. ֆինանսավորման չափը: Ծրագիրն ուղղված է բավարարելու սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և ավելի քան 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը, որի համար հատկացվել է 100 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել «Սփյուռք ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը, որի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանն օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և այլն: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016թ.-ին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 73,5 մլն դրամը հատկացվելու է դասագրքերի, իսկ 6 մլն­ը՝ նոր ուսումնական նյութեր ստեղծելու համար։ Գումարներ կուղղվեն նաև էլեկտրոնային նյութերի ձեռքբերմանը, փոստային առաքումներին, բեռների փոխադրմանը:

Предстоящие мероприятия

На данный момент нет предстоящих событий.

Проекты