a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը բացահայտում է Հայաստանի հոգևոր երաժշտության գաղտնիքները

11143364_1649413828632035_2743192256399430866_n

Ս․թ․ սեպտեմբերի 4-ին լույս կտեսնի հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարի ալբոմը: Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը բացահայտում է Հայաստանի հոգևոր երաժշտության գաղտնիքները: Այս մասին տեղեկանում ենք Jazzwisemagazine.com կայքից:

Հիշեցնենք, որ «Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել էր դեռևս ս.թ. մարտ ամսին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի հայկական եկեղեցիներում:

Իսկ հոկտեմբերի 15-17-ը Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախմբի ութ անդամներ համերգներով հանդես կգան Անգլիայում և Իռլանդիայում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում:

Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգեր, շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5-20-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և յուրօրինակ մեկնաբանության միջոցով:

«Լոյս ի լուսո»-ին կհաջորդի մեկ այլ ECM 2016-ի թողարկումը, որն իր մեջ կներառի հայկական թեմաներով իմպրովիզներ, որտեղ Տիգրան Համասյանի հետ մեկտեղ հանդես կգան նորվեգացի շեփորահար Արվե Հենրիկսեն, կիթառահար Էյվինդ Աարսեթը և

Նշենք նաև, որ Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին’ պատմական հայկական մայրաքաղաք Անիում կայացած համերգով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0