a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այվազովսկու ցուցահանդեսին նվիրված պրոմոհոլովակը հասանելի է համացանցում

Տրետյակովյան պատկերասրահը թողարկել է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսին նվիրված պրոմոհոլովակ, որը բացվելու է արվեստագետի ծննդյան 200-ամյակին ընդառաջ։ Պրոմոհոլովակը ներկայացնում է նկարչի մահվան պահը, որը տեղի է ունեցել «Թուրքական նավի պայթյունը»նկարելու ժամանակ։ Կադրից դուրս հնչում է Ֆյոդր Տյուտչեվի «Ты волна моя морская» բանաստեղծությունը։

Հոլովակի նկարահանումներն իրականացվել են Ստանիսլավսկու և ՄԽԱՏ-ի թանգարաններում։

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է հոկտեմբերի 29-ին։ Ցուցահանդեսում ներկայացվելու են 120 կտավներ, 55 գրաֆիկական աշխատանքներ, նկարչի անձնական իրերը: Ուշագրավ ցուցանմուշներից է ծովանկարչի անձնագիրը և առաջին անգամ ներկայացվող «Կովկասի ափերին» ստեղծագործությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կգրավի մոտ 300,000 արվեստասերի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0