a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այվազովսկու ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառվել

Aivazovsky_Self-portrait

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին արդեն 17 հազար տոմս է վաճառվել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։ Ցուցահանդեսը կբացվի հուլիսի 29-ին՝ Տրետյակովյան պատկերասրահում։ Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը, պատկերասրահն առաջին անգամ կազմակերպել է տոմսերի առցանց վաճառք։

Ցուցահանդեսին ներկայացվելու են 120 կտավներ, 55 գրաֆիկական աշխատանքներ, նկարչի անձնական իրերը: Ուշագրավ ցուցանմուշներից է ծովանկարչի անձնագիրը և առաջին անգամ ներկայացվող «Կովկասի ափերին» ստեղծագործությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կգրավի մոտ 300,000 արվեստասերի: Այն կգործի մինչև նոյեմբերի 20-ը։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0