a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տրետյակովյան պատկերասրահը պատրաստվում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին

Aivazovsky_Self-portrait

Տրետյակովյան պատկերասրահը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի կապակցությամբ պատմության մեջ առաջին անգամ  սկսում է տոմսերի էլեկտրոնային վաճառք: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Մենք հասկանում ենք, որ Այվազովսկին հայտնի նկարիչ է և ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն կվայելի, դրա համար էլ որոշել ենք  օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները» ,- ասել է Տրեգուլովան:

Ցուցահանդեսի տոմսերն արդեն վաճառվում են պատկերասրահի կայքում: Բացումը  նախատեսված է հուլիսի 29-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

Ցուցահանդեսում ներկայացվելու են 120 կտավներ, 55 գրաֆիկական աշխատանքներ, նկարչի անձնական իրերը: Ուշագրավ ցուցանմուշներից է ծովանկարչի անձնագիրը և առաջին անգամ ներկայացվող «Կովկասի ափերին» ստեղծագործությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կգրավի մոտ 300,000 արվեստասերի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0