a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միջազգային միջբուհական արվեստի 1-ին մրցույթ-փառատոնից Հայաստանը վերադարձել է Գրան պրիով

International_competition

Մարտի 28-ից ապրիլի 9-ը Մոսկվայում անցկացվել է «Երիտասարդների համագործակցություն» միջազգային միջբուհական արվեստի 1-ին մրցույթ-փառատոնը:

Մոսկվայի նկարիչների միության, Արվեստի ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակել է նաև Հայաստանի պետական  մանկավարժական համալսարանը:

ՀՊՄՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ փառատոնի ցուցադրությանը ներկայացվել է բուհիի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների 11 աշխատանք, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում մագիստրոս Սեդա Պողոսյանի «Հայուհի» աշխատանքն արժանացել է Գրան պրիի:

Նույն անվանակարգում ուսանողներ Ա.Բաբայանը, Ա. Պետրոսյանը, Մ.Սահակյանը, Ա Հովհաննիսյանը զբաղեցրել են մրցանակային տեղեր և ստացել մասնակցության դիպլոմներ:

Մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև «Գեղարվեստական կրթությունը բարձրագույն դպրոցում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Մանկավարժական համալսարանի ուսանողներ Սեդա Պողոսյանն ու Մարիամ Սահակյանը ներկայացրել են «Հայկական տեքստիլ արվեստի վերածնունդը» և «Արտթերապիան գոբելենագործության միջոցով» թեմաներով զեկույցներ:

Մոսկվայում անցկացվող մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում էր նաև ՀՊՄՀ-ի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը:

-Վստահ եմ, որ այն նոր բացահայտումների սկիզբ կդառնա, կծանոթացնի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, կնպաստի հետաքրքիր գաղափարների փոխանակմանն ու, ընդհանուր առմամբ, կհարստացնի երիտասարդ արվեստագետների ստեղծագործական կյանքը,-նշել է Եղիազարյանը:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անուշ Եղիազարյանը  Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան  պետական  համալսարանի հրավերով  բուհում հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով հայ տեքստիլ արվեստի պատմության մասին ակնարկ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0