a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայազգի Րաֆֆին՝ Կանադայի հպարտությունը

րաֆֆի անդերյան

Նրա պատկերազարդումները հերթական անգամ զարդարել են այնպիսի նշանավոր ամսագրերի շապիկները, որպիսիք են՝ Сhicago Trubune, Los Angeles, Tine,և այլն: Ինչպես տեղեկացնում է novostnik.ru-ն, Րաֆֆի Անդերյանը կանադական Toronto Star թերթի առաջատար նկարիչ-ձևավորողն է, ով հայտնի է որպ ես կինոաստղերի և քաղաքական գործիչների ծաղրանկարների հեղինակ: Նրա թարմ և հանպատրաստից գաղափարները, համեմված նուրբ հումորով, առաջացնում է իր գործընկերների և ընթերցողների հիացմունքը: Ավարտելով Շերիդանի քոլեջը, Րաֆֆին քսանչորս տարեկանում իր՝ Սադամ Հուսսեյնի ծաղրանկարով, լավագույնը ճանաչվեց «Ազգային թերթ»-ում: Արդեն այդ ժամանակ նրան համեմատում էին ծաղրանկարի «արքա» Ալեքսանդր Սարուխանի հետ: Անշուշտ, սկսնակ նկարչի համար դա շատ անհամեմատելի էր: ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ նկարիչը նշեց,որ «վարպետի» հետ իրենք տարբեր «քաշային կարգի» են: «Սարուխանը փայլուն կերպով տիրապետում էր մատիտին և վրձնին, ես մեծ հաշվով համակարգչային գրաֆիկայի մասնագետ եմ» – Անդերյանի աշխատանքը լրագրողների հետ համատեղ է, նա հրաշալի զգում է նյութի ֆակտուրան և ներվը,- ասոuմ է Toronto Star-ի գլխավոր խնբագիրը,- նա գործնականում իրազեկ է բոլոր ոլորտներին՝ քաղաքականությանը, սպորտին, մշակույթին, և նրա հետ շատ հեշտ է համագործակցելը: Վերջին շրջանում Րաֆֆին հետաքրքրվում է գեղանկարչությամբ, նկարում է յուղաներկով: Նրա բնապատկերները ցուցադրվել են Տորոնտոյի ցուցասրահներից մեկում, և գեղագետների կողմից արժանացել է չափազանց մեծ գնահատանքի: Նշենք, որ Կանադայի ազգային արխիվներում պահպանվում են Անդերյանի՝ ավելի քան 200 աշխատանքներ: Իսկ դա, հավանաբար, ինչ-որ բան նշանակում է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0