a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հանդիպում արվեստի հետ». Մարկոս Գրիգորյան

Marcos_Grigoryan

Օգոստոսի 18-ին` ժամը 18:30 -ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված մեծանուն արվեստագետ Մարկոս Գրիգորյանին: Ինչպես հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը, միջոցառումը տեղի կունենա «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրության շրջանակներում:

Ծրագրում` «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրության դիտում «Սասունցի Դավիթ» պարտեզի և «Արծիվ» սրահներում, «Մարկոս Գրիգորյանի արվեստը» թեմայով բանախոսություն (բանախոս՝ Իվեթ Թաջարյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու):

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0