a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Չկա այն արվեստաբանը, ով կասի՝ այս նկարչությունը ճիշտ է, ու մարդիկ կգնան դրա հետևից»

12064290_870862856296944_1618679475_n

Մեր քաղաքացիները հետաքրքրվո՞ւմ են ժամանակակից նկարչությամբ: Զարդարո՞ւմ են իրենց բնակարանները նոր ու հետաքրքիր գործերով: Ո՞վ է որոշում այս կամ այն նկարի գինը: Ի վերջո,  նկարչությունը հոգևո՞ր, թե՞ նյութական արժեք է: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը նկարիչ Վահագն Իգիթյանի հետ:

-Մեր քաղաքացիները գնո՞ւմ են նկարներ:
-Հայտնի հեղինակներին,անկասկած, Աբեղյան, Առաքելյան, Զարդարյան, Մինաս, որոնք արդեն հաստատված արժեքներ են, գին ունեն և՛  միջազգային շուկայում, և՛ մեզ մոտ:

-Առավել երիտասարդ սերնդի նկարիչները հետաքրքիր,  արժեքավոր գործեր նո՞ւյնպես ունեն:
-Ունեն, իհարկե, այստեղ արդեն երիտասարդ նկարչին ներկայացնելու խնդիրն է: Ո՞վ և ինչպե՞ս պետք է ներկայացնի: Մենք ունեինք Հենրիկ Իգիթյան, հիմա չունենք: Այսինքն՝ չկա այն արվեստաբանը, ով կասի՝ այս նկարչությունը ճիշտ է, ու մարդիկ կգնան  դրա հետևից: Ես չգիտեմ, թե ինչո՞վ են զբավում իրենք այսօր:

-Իսկ ինչպե՞ս  է որոշվում նկարի գինը:  Կա՞ այսպես ասած նվազագույն արժեք:
-«Վերնիսաժում»  են մատչելի գները, բայց եթե խոսում են նկարչության մասին, որն արժե մի քանի հազար դոլար, արդեն պետք է ներկայացնի պատկերասրահի տնօրենը կամ արվեստաբանը, ով պետք է հիմնավորի, որ այդ նկարը կարող է  դառնալ լավ ներդրում:

-Իսկ եթե ժամանակը ցույց տա, որ արվեստաբանը սխալվե՞լ է իր գնահատականներում:
-Եթե սխալ ընտրություն անի, ինքնըստինքյան կմաղվեն, թող տասից երեքը մնան:

-Այնուամենայնիվ, նկարներ վաճառվո՞ւմ են
:
-Դանդաղ, բայց վաճառվում են:

-Իսկ ինչո՞ւ դանդաղ:
-Երկրի վիճակն է վատ: Կան մեծահարուստներ, որ գերադասում են բարեգործություն անել, ոչ թե նկարներ գնել:

-Լավ տարբերակ նշեցիք, գուցե նկարի փոխարեն գերադասեն կոկորդիլոս գնել, կամ ընձառույծի միս ուտել Ամանորին…
Ի՞նչ դեր ունի այստեղ  պետական քաղաքականության ասվածը:
-Չեմ սիրում, երբ ասում են՝ պետությունը պետք է հոգ տանի,  մեր հարուստներն ո՞ւր են նայում: Չեմ ուզում ինչ-որ մեկն ինձ օգնի, ուզում եմ ուղղակի հասկանալ, որևէ մեկին հետքրքի՞ր է  գումար աշխատելու այս ձևը:

-Իսկ դրսում ինչպե՞ս է պատկերը նկարչին ներկայացնելու, վաճառքը կազմակերպելու առումով:
-Շատ ավելի պարզ ու հստակ է ամեն բան: Կան պատկերասրահի տնօրեններ, արվեստաբաններ, որոնք ուզում են նկարչի հաշվին ապրել, շահագործել նկարչին,  բայց կան նաև մարդիկ, որ առաջ գնալու հնարավորություն են տալիս: Այդպիսի մարդիկ այստեղ չկան:

-Պատկերասարհներ չկան, ի՞նչ է:
-Կան, ես ներկայացված եմ «Արամե» պատկերասրահում,  բայց ինձնով ընդհանուր խնդիրը չի վերջանում: Ասենք, 20-30 նկարիչ ներկայացված են այնտեղ: Կան մեկ-երկու պատկերասրահ ևս: Խնդիրը շատ ավելի ընդհանրական է:

Զրույցը` Արմինե Սարգսյանի (Culture.AM)

 

  • 12049209_870862869630276_7928255139242980018_n
  • 12108778_870862919630271_4061389111748350213_n
  • 12106904_870862902963606_3411803207892659951_n
  • 12064290_870862856296944_1618679475_n
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0