a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախյան պատերազմի մասնակից, նկարիչ Վահրամ Միքայելյանն օգնության կարիք ունի

Արցախյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ Վահրամ Միքայելյանն օգնության կարիք ունի: Պատերազմի տարիներին նկարիչը կորցրել է աջ ձեռքը, սակայն շարունակում է ստեղծագործել: Ինչպես հայտնում է  «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ն, պետության կողմից ազատամարտիկ նկարչին Վայքում, հանրակացարանում սենյակ է տրամադրել:

Այս տարի կատարվել է նրա կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը, սակայն այս բարի ու տաղանդավոր մարդը առողջական խնդիրներ ունի, չունի արվեստանոց և ապրում է կիսախավար նկուղում և կտավները առնետների բաժին են դառնում: Նա գտնվում է հարազատների խնամակալության տակ:

ՀԿ-ի նախաձեռնությամբ նկարչի քրոջ՝ Ալվարդ Միքայելյանի անունով հաշվեհամար է բացվել, որի միջոցով կարելի է դրամական փոխանցումներ կատարել: Ստացած ողջ գումարը նախատեսվում է ուղղել Վահրամ Միքայելյանի բուժման և բնակելի տարածք ձեռք բերելու վրա:

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկում Ալվարդ Միքայելյանի անունով բացված հաշվեհամարներն են.

220441810078002 ԵՎՐՈ
220441810276958 ՌԴ ռուբլի
220441813650001 ԱՄՆ դոլար
220441817248000 ՀՀ դրամ
SWIFT: AGCAAM22
Ալվարդ Միքայելյանի հեռախոսահամարն է՝ +37477 969 092:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0