a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԱՄՆ-ում «Ժխտողականություն և հիշողություն. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով գիտաժողով է տեղի ունեցել

Denial-and-memory

Նոյեմբերի 6-ին «ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանում (Northwestern University, Evanston) «Ժխտողականություն և հիշողություն. Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով գիտաժողով է տեղի ունեցել: Գիտաժողովի կենտրոնական թեմաներից են եղել հիշողությունը, հիշատակումը, ցեղասպանական քաղաքականության դրդապատճառները բացատրելու համատեքստում ժխտողականության տրամաբանությունը, և այդ քաղաքականության թողած հետևանքները Ցեղասպանության զոհերի ժառանգների վրա: Այդ մասին տեղեկացնում է Armeniangenocide100.org-  ը` հղում անելով Armenianagenda.com-կայքից:

Գիտաժողովի հիմնական բանախոսը եղել է Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ֆաթմա Մուգե Գոչեքը: Ի դեպ, նա հեղինակ է  «Բռնության ժխտում. Օսմանյան անցյալը, թուրքական ներկան և զանգվածային բռնությունները հայերի դեմ 1789-2009թթ.» գրքի,  որն արժանացել է Ամերիկյան սոցիոլոգիական ընկերակցության Մերի Դուգլաս մրցանակին` լավագույն գիրք անվանակարգում:

Աղբյուրի փոխանցմամբ` Գոչեքի դասախոսությանը հաջորդել է կլոր սեղան-քննարկում «Ժխտողականությունը համեմատական հեռանկարում. Եվրոպայի հրեաների Հոլոքոստը, Հոլոդոմորը Ուկրաինայում, Բոսնիայի էթնիկական զտումը և օսմանյան հայերի Ցեղասպանությունը» թեմայով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0