a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային միակ աստղագիտական կենտրոնը՝ Հայաստանում

Group picture of signing ceremony

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տարածած տեղեկատվության համաձայն,  ՄԱՄ «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնը հիմնել է համակարգման նոր գրասենյակներ Հայաստանում, Կոլումբիայում, Հորդանանում, Նիգերիայում և Պորտուգալիայում։ Նշվում է, որ  Հինգ նոր գրասենյակները կկատարեն երկու կարևոր գործառույթներ.տարածաշրջանային գրասենյակները կհամակարգեն աստղագիտության զարգացման գործունեությունը հարևան երկրներում, մինչդեռ լեզվի փորձագիտական կենտրոնները կզբաղվեն լեզվի և/կամ մշակութային հարցերով:

Յուրաքանչյուր գրասենյակ կգործի տեղական կառույցում կամ ինստիտուտների կոնսորցիումներում և դրանց աջակցությամբ կապ կհաստատի տարածաշրջանային գործընկերների հետ:

Աստղագիտությունը զարգացման համար գրասենյակները հետևյալն են

1. Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային կենտրոն. հիմնադրվել է Հայաստանում, Բյուրականի աստղադիտարանում:

2. Անդյան տարածաշրջանային կենտրոն, հիմնադրվել է երեք համագործակցող հաստատություններում. Անդերի համալսարան (Կոլումբիա), Մեդելիյնի մոլորակային հետազոտությունների կենտրոն (Կոլումբիա), և Չիլիի աստղագիտական ընկերություն (Չիլի):

3. Արաբական տարածաշրջանային գրասենյակ և արաբերեն լեզվի փորձագիտական կենտրոն. հիմնադրվել է Հորդանանում, Արաբական միության աստղագիտության և տիեզերագիտության կենտրոնում:

4. Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակ. հիմնադրվել է Նիգերիայում, Հիմնական տիեզերագիտության կենտրոնում, Ազգային տիեզերական ուսումնասիրության և զարգացման գործակալությունում։

5. Պորտուգալիայի լեզվի փորձագիտական կենտրոն. հիմնադրվել է Պորտուգալիայում, Միջուկային ինտերակտիվ աստղագիտության և Աստղաֆիզիկայի ու տիեզերական գիտությունների ինստիտուտի հետ համատեղ։

Այժմ ՄԱՄ-ի «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնները սփռված են ամբողջ աշխարհով մեկ․ Արևելյան Ասիայի տարածաշրջանային գրասենյակը Չինաստանում է, Արևելյան Աֆրիկայինը՝ Եթովպիայում, Հարավարևելյան Ասիայինը՝ Թաիլանդում, Հարավային Աֆրիկայինը՝ Զամբիայում։

Միջազգային աստղագիտական միությունը համախմբում է ավելի քան 10.000 աստղագետների աշխարհի շուրջ 100 երկրներում:  Միությունը հիմնադրվել է 1919 թվականին, որի առաքելությունն է խթանել եւ պահպանել աստղագիտությունը որպես գիտություն՝  իր բոլոր առումներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0