a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակը Երևանում

գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում նոյեմբերի 5-ին, ժ.14:00-ին տեղի կունենա Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսությունը և «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես են գալու  ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը:

Զեկույցներով հանդես են գալու  Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը:

«Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսին ելույթներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և այլք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0