a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող Մենուա Գևորգյանը Վարշավայում դասախոսությամբ է հանդես եկել

menwua

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև 2013 թ. կնքված փոխհամագործակցության ծրագրի շրջանակում, ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող Մենուա Գևորգյանը երկու ամիս մասնակցել է վերոնշյալ ինստիտւտի որակավորման բարձրացման դասընթացին: Այն իրականացվել է Լեհաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցի հովանավորությամբ և ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է hushardzan.am-ը, ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատողին դասընթացը հնարավորություն է տվել հարստացնել գիտելիքները՝ հնագիտության պատմության, ուսումնասիրության մեթոդների, հնագիտության առաջ ծառացած խնդիրների, դրանց լուծման նոր մեթոդների, դաշտային հնագիտության, պեղումների ժամանակակից մեթոդների, Մերձավոր Արևելքի և մեզոամերիկյան քաղաքակրթությունների (հատկապես մայաների) հնագիտության վերաբերյալ: Որակավորման բարձրացման դասընթացը նպաստել է ժամանակակից տեխնոլոգիաներով հնավայրի և հնագիտական առարկաների չափագրության, պեղավայրի «երեք դե» մոդելավորման և փաստաթղթերի հետ աշխատելու վերաբերյալ գիտելիքների ձեռք բերմանը:

Մ.Գևորգյանը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի արտասահմանյան բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողների համար հանդես է եղել 90 րոպեանոց դասախոսությամբ` նվիրված «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և հայ-լեհական համատեղ արշավախմբի իրականացրած աշխատանքներին:

ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատողը դասընթացին զուգահեռ ծանոթացել է նաև այդ երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, եղել` Վարշավայի Հնագիտական, Երկրագիտական և Ազգային թանգարաններում: Դասաընթացի ավարտին Մ. Գևորգյանին տրվել է Հնագիտության ինստիտուտի դասընթացներին մասնակցելու մասին վկայող փաստաթուղթ:

Լեհական կողմի աջակցությամբ, Մ. Գևորգյանը Հայաստան է բերել ավելի քան հարյուր մասնագիտական գրականություն /էլեկտրոնային տարբերակով/:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0