a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանի համայնքային թանգարանները izi.TRAVEL հարթակում

izi_Travel

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգին այսուհետ izi.TRAVEL հարթակում կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թանգարանային և քաղաքային աուդիոտուրեր: Հավելվածը գործում է անվճար և հնարավորություն է տալիս նաև ներբեռնել աուդիոտուրը բջջային հեռախոսների և այլ սարքավորումների մեջ: Հավելվածի օգտագործումը կարևոր և գրավիչ է հատկապես անհատ զբոսաշրջիկների համար: Այս ծրագրի ներմուծումը Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառմանն ընդառաջ հրաշալի առիթ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար ծանոթանալու թանգարանների պատմությանը, ցուցադրվող նմուշներին և ինքնուրույն կազմակերպելու աուդիոտուր քաղաքի մի շարք տեսարժան վայրերում:

-Թանգարանները կարևոր, նույնիսկ առանցքային դեր են կատարում քաղաքային տուրիզմի զարգացման գործում: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծանոթանում է քաղաքի պատմությանը և մշակույթին նախևառաջ թանգարանների միջոցով: Ներկայում զբոսաշրջիկների համար մշակված բազմաթիվ հավելվածների օգտագործումը լայն տարածում է ստացել աշխարհի շատ երկրներում: Հաշվի առնելով այդ փաստը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախաձեռնեցինք համայնքային թանգարանների մասին եռալեզու տեղեկատվությամբ աուդիոգիդ ծրագրի մշակում և ներդրում iziTRAVEL հարթակում: Ուրախ ենք, որ արդյունավետ համագործակցության շրջանակում համայնքային մեր թանգարանները ևս միացան ծրագրին: Եվ այսօրվանից արդեն այս ծառայությունը հասանելի է ինչպես համաքաղաքացիների, այնպես էլ զբոսարջիկների համար,- նշել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Մայիսի 20-ին «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա ծրագրի մանրամասն ներկայացումը: Միջոցառման մուտքը կլինի ազատ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0