a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը ԵՊՀ-ում

ԵՊՀ խաղ

 

Այն կազմակերպել է Ռուս բանասիրության ֆակուլտետը և ԵՊՀ ռուսական կենտրոնը: Մրցաշարի հիմնական նպատակը ուսանողներին համախմբելն է:

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Դիանա Գազարովայի խոսքով՝ նմանօրինակ մրցույթներ նախաձեռնում են ամեն կիսամյակ, և ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է: Այս անգամ մրցում էին տարբեր կուրսերի ուսանողներից կազմված 7 թիմ՝ «Էնդորֆին», «Յունոմի», «Էրոն», «Վագանտներ», «Գրասհոպերս, «Պարադոքս», «Մոյրի»:

Մրցաշարը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան: Ժյուրիի անդամներն են եղել  Եվա Մախմուրյանը, Միքայել Ղազարյանը և Դիանա Գազարովան: Խաղը վարել է  Ռոբերտ Սանթրոսյանը,որի խոսքով  կարևոր չէ, թե ինչքան հարցի կպատասխանես, այլ խաղալիս ինչպիսի հաճույք կստանաս. «Խաղն իսկապես վարակիչ է, շատ էմոցիաներ է հաղորդում (և որ ամենակարևորն է՝ մեծ մասամբ դրական), և այստեղ չկան պարտվողներ: Յուրաքանչյուրը, ով սկսել է խաղալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, հաղթող է միայն նրա համար, որ մարտահրավեր է նետել առաջին հերթին ինքն իրեն, և ամեն նոր հարցով, ինչպես Տոլստոյն է ասել, նա միայն իր գիտելիքների փոսն է ընդլայնում: Ինչքան շատ է վերցնում, այն այնքան մեծանում է»:

Խաղի ավարտին «Էնդորֆին», «Գրասհոպերս» և «Մոյրի» թիմերը գրանցեցին հավասար արդյունքներ՝ 9-ական միավոր: Նրանց տրվել են  լրացուցիչ հարցեր՝ պարզելու 3-րդ տեղը  գրաված թիմին: Ճիշտ պատասխանել են «Գրասհոպերս» թիմի անդամները: 2-րդ հորիզոնականում «Յունոմի»-ն է եղել, իսկ խաղի հաղթող ճանաչվել է  միայն տղաներից կազմված «Վագանտներ» թիմը: Մասնակիցները ստացել են  հավաստագրեր, իսկ հաղթող թիմը՝ գավաթ ու գրքեր:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0