a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում

ARMENIAN FUND

“Հայաստան” համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ համակարգչային լսարաններ են հիմնվել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում` յուրաքանչյուրին նվիրաբերելով վեց համակարգիչ և անհրաժեշտ կահույք:
Պետական միջոցներով էլ վերանորոգվել են սենյակները:
Ձեռնարկի շահառու է դարձել Քարվաճառ քաղաքի Վ. Սարոյանի անվան, Նոր Վերին Շեն գյուղի Ջ. Ջլավյանի անվան, Նոր Բրաջուր գյուղի Ս. Էրումյանների անվան, Նոր Գետաշեն գյուղի Վ. Նազարյանի անվան, Եղեգնուտ գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 300 աշակերտ: Եղեգնուտ համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանի խոսքով` երիտասարդների կյանքն այսօր առանց համակարգչի դժվար է պատկերացնել, հատկապես ուսման ոլորտում:
“Հայաստան” համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ հիմնադրամի  Կիպրոսի տեղական մարմնի ատենապետ Սեպուհ Դավիթյանն ասել է, որ ուրախ է, որ իրենց փոքրաթիվ համայնքը նույնպես կարողացավ օժանադակել արցախցի պատանիներին․
“Վստահ եմ, որ խնամքով կգործածեն մեր նվերները և կխորացնեն իրենց համակարգչային գիտելիքները և հմտությունները”,- ասել է ատենապետը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0