a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը

YSU_Conferance

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ բացվել է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը համախմբել էր Հայաստանի և Սփյուռքի հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին:Այս մասին հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գիտաժողովի առաքելությունն է փոխճանաչելիության և փոխգործակցության նպատակով քննարկման հրավիրել հայագիտության՝ հայոց պատմության, լեզվի և գրականության, կրոնական, ինքնության տարաբնույթ խնդիրների շուրջ ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի գիտակրթական, մշակութային, լրատվական, գրադարանային դաշտին առնչվող առաջատար կառույցների, կազմակերպությունների համացանցային հարթակներում ներկայացված կայքերի, սոցիալական ցանցերի և բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին:

Կազմակերպիչները խոսքով՝ նմանաբնույթ միջոցառումները համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր ծրագրելու, ինչպես նաև համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձևավորմանը նպաստելու հնարավորություն են ընձեռում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ու «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Երեք թեմատիկ նիստերի ընթացքում զեկուցողներն անդրադարձել են համացանցում հայագիտական ոլորտի հիմնախնդիրներին ու զարգացումներին, հայալեզու հեռավար ուսուցմանը, հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանն ու մատչելիությանը, համացանցում տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին և այլն:

Յուրաքանչյուր նիստից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի,Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի և Իրանի հայկական համայնքների ներկայացուցիչները բավականին ակտիվորեն մասնակցում էին հայագիտության ոլորտի հիմնախնդիրների շուրջ ծավալվող քննարկումներին:

Գիտաժողովն աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրի ներքո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0