a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կանցկացվի «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով միջազգային գիտաժողովը

Internet

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գործակցությամբ` օգոստոսի 25-26-ը կազմակերպում են «Հայկական աշխարհը համացանցում» խորագիրը կրող գիտագործնական միջազգային գիտաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գիտաժողովը նպատակ ունի փոխճանաչելիության և փոխգործակցության նպատակով քննարկման հրավիրելու հայագիտության՝ հայոց պատմության, լեզվի և գրականության, կրոնական, ինքնության տարաբնույթ խնդիրների շուրջ ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի գիտակրթական, մշակութային, լրատվական, գրադարանային դաշտին առնչվող առաջատար կառույցների, կազմակերպությունների համացանցային հարթակներում ներկայացված կայքերի, սոցիալական ցանցերի և բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին, հնարավորություն ընձեռելու համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր ծրագրելու, համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձևավորմանը նպաստելու:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0