a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հիշողության կերպարանքնեը» միջազգային 5-րդ գիտաժողով

մատենադարա

Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա  «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գիտաժողովն անցնելու է  «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

5-րդ գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։ Իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է համագործակցության պայմանագրերի կնքման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Ներկա են լինելու նաև դիվանագիտական օղակների ղեկավարներ։ Ելույթներով հանդես են գալու Հայաստանի թանգարանների, արխիվների ու գրադարանների աշխատակիցները։

Անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ)։ Կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014 թ. դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ։ Գիտաժողովը բազային գործառույթների իրականացման լավագույն և հիմնական հարթակն է։

Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0