a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած գիտաժողով

Minedu_UNESCO
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով»-ին: «Շատ կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ փոքր երկրները, ինչպիսին մերն է, խնդիրներով և ոչ հարուստ բնական ռեսուրսներով, աշխարհում իր տեղը հաստատելու համար այլ տարբերակ չունի, բացի մարդկային որակյալ կապիտալի արժևորումից ու զարգացումից:
Հայաստանում նման թեմայով, խորությամբ և  սոցիալական ուղղվածությամբ գիտաժողովի անցկացումն արդեն հաջողություն է: Հատկապես կարևորում եմ գիտաժողովի սոցիալական պատասխանատվության պահը, քանի որ այսօր աշխարհում գիտության խնդիրը և մեր բոլորի պարտքն է պահպանել այն ինչ ունենք` բնությունը, հասարակությունը, մարդկային ռեսուրսները, որպեսզի  ավելի հարմարավետ դարձնենք մեր կյանքը»,- գիտաժողովի բացմանը նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Անդրադառնալով գիտաժողովը Գառնիում անցկացնելու փաստին` նախարարն ընդգծել է.«Այս վայրը էներգետիկ իմաստով շատ կարևոր է մեր ժողովրդի համար, այստեղ կա նախաքրեստոնեական հատված, այստեղ է գտնվում մեր քրիստոնեական խոշոր հուշարձաններից մեկը, ինչպես  նաև  խորհրդային ժամանակների մեր գիտական խոշոր կենտրոններից մեկը` Գրիգոր Գուրզադյանի կենտրոնը. սա երևի մեր ժողովրդի նաև ապագայի խոհրդանիշն է, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան միավորենք քաղաքակրթական արժեքներում»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ  Հայրապետյանն իր զեկույցում անդրադարձել է գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկին՝ էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցության պարզաբանմանը, ինչպես նաև մարդու առողջության համար անվտանգ պայմանների ապահովման հիմնախնդիրներին:
2014 թվականին Բուլղարիայում կայացած  8-րդ գիտաժողովի կազմկոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը համարվում է միջազգային հեղինակություն  ունեցող գիտական կենտրոն, որոշել էր հերթական 9-րդ գիտաժողովը կազմակերպել Հայաստանում: Գիտաժողովը կազմակերպվել  էր Նեյրոքիմիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Հաշվի առնելով այն, որ այդ գիտաժողովի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 երկրների առաջատար գիտնականներ՝ կենսագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության (Ֆրանսիա) և ՀՀ ԿԳ նախարարության  հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նշված գիտաժողովի շրջանակներում կազմակերպել էր հատուկ նիստ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի “UNITWIN” ծրագրով բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա և միջավայրի անվտանգություն) հետբուհական (գիտաուսումնական) միջազգային ցանցի ստեղծմանը:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0