a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չինաստանում կայացել է Հայ հետազոտողների և Ուսանողների 2-րդ գիտաժողովը

հայաստան-Չինաստան

Տեղի է ունեցել  «Չինաստանում հայ հետազոտողների եւ ուսանողների 2րդ գիտաժողովը»: Գիտաժողովի արդյունքում կապ է ստեղծվել հայ ուսանողների ու հետազոտողների միջեւ, համալրվել է հայ չինագետների թիմը, որը Չինաստանում եւ այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնելով հայկական գիտական միտքը:

Գիտաժողովին մասնակցել են  Չինաստանում գտնվող թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանցի հետազոտողները: Ներկա են եղել ոլորտի տարբեր մասնագետներ։

ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն անդրադառնալով գիտաժողովին՝ նշել է. «Ջերմորէն ողջունում եմ Չինաստանի հայ հետազոտողների եւ ուսանողների առցանց երկրորդ գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Կարեւորագույն քայլ եմ համարում այստեղ սովորող մեր հայրենակիցներին՝ նման ձեւաչափով միավորելու՝ «Չինաստանի հայկական համայնք» կազմակերպության եւ Չինաստանի հայ ուսանողական միության ավանդույթ դարձող այս նախաձեռնությունը, որն առաջին իսկ օրվանից ստացավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությունը»:

Չինաստանի հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն էլ նշել է, որ գիտաժողովը համախմբել է հայ ուսանողներին ու հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանով ու Չինաստանով: Գիտաժողովը նրանց հնարավորություն է ընձեռնել ժամանակակից տեխնոլոգիաների եւ հաղորդակցման միջոցների շնորհիվ կիսվել գիտելիքներով ու սեփական հետազոտություններով:

Գիտաժողովի միջոցով գիտական կապեր են ստեղծվում Չինաստանում գտնվող հայ փորձառու հետազոտողների ու ուսանողների միջեւ: Մասնակիցները տպագրելու ու համագործակցելու առաջարկներ են ստանում տարբեր գիտական ու վերլուծական կենտրոններից: Մհեր Սահակյանն ավելացրեց. «Կարևորելով միտքն ու մարդուն՝ կապահովագրենք համայնքի լուսավոր ապագան»: Չինաստանում Հայկական համայնքն ու Ուսանողական միությունը ևս մեկ անգամ անհնարինը դարձրեցին հնարավոր՝ օգտագործելով ժամանակակից, նորարական տեխնոլոգիաներն ու մարդկային ռեսուրսը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0