a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պրոֆի Կրայ» ուսուցիչների միջազգային օլիմպիադայում լավագույնն է ճանաչվել մեր հայրենակիցը

IMG_4069

Երեւանի Ա. Շահինյանի անվան հատուկ դպրոցի Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը դարձել է  լավագույն մաթեմատիկայի ուսուցիչը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում: Լավագույն ուսուցչի կոչմանը Նիկիտա Պողոսյանն արժանացել է ուսուցիչների ի արդյունքների համաձայն, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, Երեւանում՝ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։

Մրցույթի կազմակերպիչն է  Պերմի Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտության դպրոցը»։

2015 թ.-ի օլիմպիադային մասնակցել է մոտ 7000 ուսուցիչ՝ Ռուսաստանի 78 մարզից և  ԱՊՀ երկրներից: Մասնակիցների աննախադեպ թիվը  միջազգային օլիմպիադան դարձրեց կրթական եզակի երեւույթ՝  Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածքում: Օլիմպիադայի մաթեմատիկա, անգլերեն, համակարգչային գիտություն եւ քիմիա առարկաների եզրափակիչ փուլին մասնակցել է  22 դպրոցի ուսուցիչներ Հայաստանից։

Մեր հայրենակիցների խոսքով  «Պրոֆի Կրայ» օլիմպիադան ոչ միայն նորարարական կերպով բարելավվում է  մասնագիտական որակավորումն, այլեւ ծառայում է որպես հզոր շարժառիթ ուսուցչի մասնագիտական ինքնակատարելագործման համար:

Պերմի Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտության դպրոցի» մասնաճյուղի ներկայացուցիչները մատնանշել են հայ ուսուցիչների պատրաստվածության բարձր մակարդակը: Օլիմպիադայի 2-րդ փուլի բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին պատվոգրեր են շնորհվել։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0