a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ և ԼՂՀ նախագահները Ստեփանակերտում մասնակցել են ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնի բացմանը

12923

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ինչն իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում:  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը մասնակցել են նաև ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այդ հաստատության պայմաններին և ուսուցման ծրագրին: Ըստ պատասխանատուների, ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Կենտրոնի գրանցումները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին, և ուսանողները կսկսեն ուսումը Թումոյում հոկտեմբերի 5-ից:

Նշենք, որ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում մայիսին բացվել է նաև Գյումրիի Թումո կենտրոնը։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական ծրագիր է, որը բացվել է Երևանում 2011 թվականին: Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում: Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում: Թումոյի չորս հիմնական ոլորտներն են անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը: Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Լուսանկարը՝  www.president.am կայքի

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0