a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ-ում Ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել

Դասախոսություն

ԵՊՀ-ի  Եղիշե Չարենցի անվան սրահում Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» հետազոտությունը  և հանդես եկել դասախոսություններով։

Ինչպես տեղեկացնում է սփյուռքի նախարարությունը, գրքում Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը գրական, լեզվաբանական ու հոգեբանական տեսանկյուններից վերլուծում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող իտալական գեղարվեստական գրականությունը, Ցեղասպանության վերապրածների վկայությունները, ականատեսների հիշողությունները:

Աշխատությունը կարող է օրինակ հանդիսանալ ուսումնասիրելու այլ երկրների Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրականության պատկերը` դառնալով անհրաժեշտ ​​գործիք հետագա համեմատական ​​աշխատանքի համար, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի ստանալու Սփյուռքի առավել լիարժեք պատկերը, ինչպես նաև արժանի հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությունը վերապրածներին:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0