a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աթենքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես

g_image

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում  կայացել է  Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Իոաննիս Խասիոտիսի «Եղբայրական ազգերը փոթորկի մեջ. հայերը և հույները Արևելյան հարցի մեծ ճգնաժամերում (1856-1914)» գրքի շնորհանդեսը: ՀՀ ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ միջոցառումը կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ներկա են եղել  Հունաստանի Խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, Կիպրոսի Կրթության նախկին նախարար Քլերի Ագելիդուն, Հունաստանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Յորղոս Պուկամիսասը, Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը, Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, հունահայ համայնքային կառույցների, գիտական և կրթական շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես են  եկել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Քերոբ Էկիզյանը: Իր խոսքում դեսպան Ղալաչյանը նշել է , որ Արևելյան հարցի շուրջ պրոֆեսոր Խասիոտիսի ծավալուն մենագրությունը գալիս է լրացնելու Հայկական հարցի և ցեղասպանության թեմայով վերջինիս ուսումնասիրությունների հարուստ ցանկը և ամրագրելու նրա բացարձակ հեղինակությունը` որպես հայ-հունական հարաբերությունների բացառիկ գիտակ և հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ:

Ելույթներով հանդես են եկել  Աթենքի Կապոդիստրիասի անվան պետական համալսարանի դասախոս Էվանթիս Հաջիվասիելուն, Կիպրոսի համալսարանի դասախոս Պետրոս Պապապոլիվուն, գրող, պատմաբան Սարգիս Աղաբացյանը և մենագրութան հեղինակ Իոաննիս Խասիոտիսը: Քննարկման մոդերատորն էլ եղել է  Մեցովոյի պետական համալսարանի դասախոս, Կոնստանդնուպոլսեցիների հայրենակցական միության նախագահ Նիկոլաոս Ուզունօղլուն:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0