a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա «Ավետիս Ահարոնյան» ժողովածուի շնորհանդեսը

avetis aharonyan

Մայիսի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը: Այս մասին Culture.AM-ին հայտնում են  «Համազգայինի» գրասենյակից։

Ժողովածուն ներառում է Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2016 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողովի նյութերը:

Հայ մեծանուն գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը միտված էր  համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Շնորհանդեսին կհետևի Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Հակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած կրթաթոշակի հանձնման արարողությունը:

«Հակոբ Կարապենց» կրթաթոշակի կարժանան ՀՀ բուհերի հումանիտար բաժանմունքերի թվով հինգ ուսանողներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0