a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տպագրվել է «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը

32 - Right

Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը: Այս մասին հայտնում է Մատենադարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսունասիրությունը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության լավագույն ձեռագրերից մեկի՝ Մեսրոպ Խիզանցու Ավետարանի նկարազարդմանը (1619 թ.)։ Մանրանկարիչ, գրիչ, կազմող, նորոգող Մեսրոպ Խիզանցին տիրապետել է գրչության արվեստի գրեթե բոլոր հարակից մասնագիտություններին և թողել է հարուստ ժառանգություն։ Պահպանվել են նրա անվանն անմիջապես առնչվող 45 տարաբնույթ ձեռագիր-մատյաններ։ «Սուրբ Ծաղիկ Ավետարանի» գրիչը Հայրապետ երեցն է։ Մեսրոպ Խիզանցին ևս մասնակցել է գրչությանը։

Ավետարանը գրվել ու նկարազարդվել է Սպահանում, Ստեփանոս քահանայի պատվերով։ Սույն ալբոմ-ուսումնասիրության մեջ ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Ավետարանի մանրանկարները 17-րդ դարի հայկական մանրանկարչության լավագույն նմուշներից են և աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ, ընդգծված ոճականությամբ, պատկերագրական ու խորհրդաբանական մանրամասների եզակիությամբ։

Գիրքը տպագրվել է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0