a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/09/2015

Արամ Պաչյանին Ուկրաինայում հայկական Կաֆկա են ընկալել

Aram_Pachyan_1

Առավոտը գրում է․ Վերջին օրերին արվեստագետների շրջանում խոսվում է, թե ուկրաինական գրական որոշ կայքեր անդրադառնալով ճանաչված արձակագիր Արամ Պաչյանին, նշում են, որ Ուկրաինա է ժամանել հայկական Կաֆկան: Ուկրաինայում կայացել է հեղինակի՝ ուկրաիներեն հրատարակված «Ռոբինզոն» գրքի շնորհանդեսը :

«Առավոտը» հանդիպեց արվեստագետին եւ պարզեցինք, որ Կիեւում, սեպտեմբերի 10-ին, Շեւչենկոյի անվան գրադարանում, ապա տեղի ավստրիական գրախանութների ցանցին պատկանող «ն» սրահում, իսկ հետո Լվովում, սեպտեմբերի 11, 12-ին անցկացվող գրքի ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գրքի ուկրաիներեն տարբերակի (թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի) շնորհանդեսը: Պաչյանն առաջին հայ հեղինակն է, որ հրատարակվել է Ուկրաինայում, իսկ նրա «Ռոբինզոնը»՝ առաջին գիրքը, որով 2011թ. հայ ընթերցողին ներկայացավ այսօր արդեն ճանաչված արձակագիրը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ուկրաինական «Ստարի լեւ» հրատարակչությունը «Լավագույնը» խորագրով շարք է ստեղծել, որտեղ պարբերաբար ընդգրկվում են նաեւ օտարազգի հեղինակների գործերը: Արամ Պաչյանի հավաստմամբ՝ ուկրաինացիների կողմից կարծիքներ են հնչել, թե «Ռոբինզոնը» համահունչ է հոգեբանական այն իրավիճակին, որի մեջ տեւական ժամանակահատված է, ինչ գտնվում է Ուկրաինան: Այս ժողովածուում տեղ գտած պատմվածքները, որոնք թեմատիկ կապ ունեն միմյանց հետ, առնչվում են «ռոբինզոնադա» ժանրին եւ հիմնականում վերաբերում են մարդկային կյանքի կորուսյալ հատվածներին, ակնթարթներին, որոնք առաջին հայացքից թվում է՝ կարեւոր չեն:
Արամ Պաչյանն ասաց, որ հրատարակչության ներկայացուցիչները իր ցանկությամբ իրեն ուղեկցել են Մայդան. «Ինձ համար կարեւոր էր տեսնել մի հրապարակ, որ երազում էր ազատության մասին, որն, անկասկած, ինչ-որ չափով ձեռք բերվեց…»: Անդրադառնալով ժողովածուին՝ հեղինակն ասաց, որ ջերմ էր ընդունելությունը թե ուկրաինացի եւ թե տեղի հայերի կողմից, շնորհանդեսներից մեկին էլ ներկա է գտնվել Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0