a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/11/2015

Արշալույս Մուշկամբարյանը՝ հարմարավետության գոտուց դուրս գալու եւ Հայաստան վերադառնալու մասին

default (1)

news.am-ը գրում է․

Փխրուն արտաքինի տակ թաքնված է ուժեղ եւ կազմակերպված բնավորություն՝ ձուլված ազնվությունից, բարեսրտությունից եւ բարոյական նորմերի կայունությունից։ Ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ, կոնֆլիկտաբան Արշալույս Մուշկամբարյանը վերջերս թողարկել է իր «Դրական մտքեր» գիրքը, որն ի սկզբանե գրվել էր անգլերեն։

Եվ ցավ, չարություն ու տառապանք ներծծած մեր բարդ ներկայում այն ցույց է տալիս, թե ինչպես փիլիսոփայորեն մոտենալ  մեզ  հետ կատարվող դեպքերին:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ծնվեց այդ գրքի գաղափարը:

Հնդկաստանում էր: Ես նստած էի Պունե քաղաքից ոչ հեռու գտնվող համաժողովների կենտրոնի պատշգամբում եւ ինձ համար աննկատ սկսեցի Հայաստանի մասին մտածել, այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ բարելավվում է, բայց միայն` արտաքինից: Այդ մտքից տխրեցի: Եվ մտածեցի, որ լավ կլիներ, եթե դրական մտքերով ինչ-որ գիրք լիներ: Մարդիկ կկարողանային առավոտյան թերթել դա եւ դրական նոտայով սկսել իրենց օրը:

Գրքում մի քանի տեղ հանդիպում է «լռություն» բառը: Դա այդքան կարեւո՞ր է ձեզ համար:

Այո: Ընդ որում ես նկատի ունեմ ներքին լռությունը` այն վիճակը, երբ կապվում ենք ինքներս մեզ հետ:

Այսօր շատ է խոսվում բնական պաշարները պահպանելու անհրաժեշտության մասին: Դուք էլ չեք շրջանցել այդ թեման: Ե՞րբ մտածեցիք դրա մասին:

Համաժողովների կենտրոնում, որ հիշատակեցի, երկար միջանցքներ կային: Լույսը հնարավոր էր միացնել միջանցքի սկզբում, իսկ անջատել` վերջում: Դա արված է էներգիա խնայելու համար: Կենտրոնի աշխատակիցները մշտապես հետեւում էին, որ այնտեղ գտնվողներն իրենց հետեւից անջատեն լույսը:

Մինչեւ այդ ուղեւորությունը, ես մտնում էի տուն ու ամենտեղ լույս էի միացնում` միջանցքում, խոհանոցում, ննջարանում: Բայց Հնդկաստանում լինելուց հետո ես սկսեցի մտորել բնության նկատմամբ իմ վերաբերմունքի մասին ու փոխել այն:

Հնդիկները, իմիջիայլոց, նաեւ ջրի ծախսին են հետեւում: Օրինակ` նախ օճառում են սպասքը, հետո նոր բացում են ջուրը: Ուշադրություն դարձրեք, թե մենք ինչպես ենք լվանում: Ջուրը բացում ենք, գնում ենք ինչ-որ տեղ, հեռախոսով խոսում, զուգահեռաբար ինչ-որ գործեր անում, իսկ ջուրը հոսում է …

Հնդկաստանը մե՞ծ դեր է խաղացել ձեր անհատականության ձեւավորման գործում:

Դա միակ երկիրն է, որտեղ ես իմ հարմարավետության գոտու սահմաններից անդին եմ գնացել: Ընդ որում, ինչքան ավելի հեռու էի գնում, այնքան ավելի շատ բան էի բացահայտում ինձ համար:

Եթե մի նախադասությամբ ասեք, հնդիկներն ինչո՞վ են գրավել ձեզ:

Չնայած շրջապատող դիսբալանսին՝ նրանց հաջողվում է հանգստություն պահպանել: Եվրոպացիներն այդպես չեն կարողանում:

Երբեւէ ցանկացե՞լ եք մեկնել Հայաստանից:

Ավելին՝  news.am կայքէջում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0