a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ ընթերցասերների 70 տոկոսը 18-ից 33 տարեկան երիտասարդներ են. Արքմենիկ Նիկողոսյան

Arqmenik_Nikoghosyan

Հայ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը  սկսել է ավելի շատ գիրք կարդալ:  Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ ընթերցասերների 60-70 տոկոսը 18-ից 33 տարեկան երիտասարդներն են: Նիկողոսյանի կարծիքով աճել է նաև ժամանակակից հայ գրականություն ընթերցողների թիվը:

Գրականագետը նաև բարձր է գնահատել վերջին տարիներին ձևավորված գրական ակումբների գործունեությունը:

Գրականագետը նաև ուրախությամբ նշել է, որ աշխարհում բեսթսելլեր դարձած գրքերի 60 տոկոսը թարգմանվում է հայերեն: Ինչ վերաբերում է հայ հեղինակներին, ապա պատկերը նույնպես լավացել է: «Նախկինում ժամանակակից հայ գրողը ուներ հրատարակվելու 2 ուղի՝ պետական պատվեր կամ սփյուռքահայ բարերարի միջոցներով: Այսօր մի շարք տաղանդավոր գրողների աշխատանքերով հետաքրքրված են նաև հրատարակիչները և նույնիսկ մրցակցում են իրար հետ»:

Նիկողոսյանի կարծիքով՝ ամենապահանջված հայ ժամանակակից գրողներն են Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Լևոն Խեչոյանը:  Ավելի քիչ է պոեզիայի և պատմվածների վաճառքը:

Ասուլիսի ընթացքում Նիկողոսյանը խոսել է նաև պետական պատվերով տպագրվող գրքերի մասին և նշել, որ անցյալ տարի հայաստանյան հրատարակչություններից մեկը տպագրել էր ութ երիտասարդ գրողի գիրք, սակայն  այդ գրքերը  ծանոթ չեն հայ ընթերցասերներին: «Պետք է տպագրելուց բացի նաև կարողանալ ներկայացնել, քարոզել, տարածել: Միայն ֆինանսավորումով չէ»: 



Լուսանկարը՝ Արքմենիկ Նիկողոսյանի անձնական արխիվի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0